Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՆԻԿՈՅԱՆԸ` ԱԺ ԽՈՍՆԱԿ, ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ՓՈԽԽՈՍՆԱԿ

ՆԻԿՈՅԱՆԸ` ԱԺ ԽՈՍՆԱԿ, ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ՓՈԽԽՈՍՆԱԿ
29.11.2011 | 00:00

Նախորդ հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այնքան էլ այնպես չէր, որ չի քննարկվել ԱԺ նախագահի ու փոխնախագահի հարցը: Լրիվ հակառակը: Միայն այդ հարցն է քննարկվել: Մի քիչ էլ զրույց է գնացել Գալուստ Գրիգորիչի և նրա «ինքնազգացողության» մասին, որը, ըստ «որոշների»` քիչ մը վատացած է եղել ԳՄ նիստից առաջ:
Վերնագրից արդեն հասկացաք` ինչ կոնֆիգուրացիայով և «ֆիգուրացիայով» է ՀՀԿ կաստինգը:
Նիկոյանի մասին բազմիցս ենք ասել` ՀՀԿ-կորիզ, ԱՄԿ անդամ, խորհրդարանական մեծ փորձ ունեցող, մոբիլ, «պրոդվինուտի», խոստումնալից ՀՀԿ-ական:
Շարմազանովին, դե հո գիտեք. ջահել, սիրուն, գրագետ, համ էլ` հայ-հույն. հիշենք, որ նա իր ժամանակին քիչ մնաց դառնար Գալուստ Գրիգորիչ, այն է` ՀՀԿ ֆրակցիայի նախագահ, սակայն ՀՀԿ ծերակույտը և Սերժ Սարգսյանը որոշեցին` չերիտասարդանալ, չտյունինգվել, ինչի պտուղներն էլ շատ շուտ «ճռաքաղ» արեցին: Ինչևէ:
Սույն «ավետիսը» ԳՄ-ից հետո ի շրթանցը Շարմազանովի հրապարակայնության չի ենթարկվել այն պարզ պատճառով, որ այս շաբաթ տեղի է ունենալու և՛ ՀՀԿ ԳՄ, և՛ խորհրդի նիստ, տեղեկացվելու է այդ մասին «խորհրդավորներին», հարցվելու է` հը՜, ի՞նչ կարծիքի եք:
«Ադաբրայմս». միաձայն բացականչելու են նրանք:
Կասկածող կա՞:
Կասկածող ենք ման գալիս:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ